ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

MADNESS

MADNESS
29.11.2023 | 23:16

Ոսկեպայտ նժույգները աստղալույս կեռմաններով

վարգում են ճակատագրին ընդառաջ

և շունչ առնելու համար ծառս լինում

վաղորդայնի երազատեսության ժամին:

Աստղերը զրնգում են,

ճռնչոցով մետաղը շաչում է մետաղին,

էությունս անմարմին տրոփում է`

կարմիր պատերազմ,

կապույտ կորուստներ,

ցրտահարված ծիրանենի:

Բառերը չկան,

իմաստն է միայն խելագարության,

և զուր եմ կանչում`

ո՞ւր է իմ հոգին:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ

ն հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am